Հայաստանում՝ երեխաների շրջանում հեպատիտ-B-ով հիվանդացության նվազում է գրանցվել

 | 

Անցած շաբաթ Հայաստանում նշեցին Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տվյալների՝ վերջին տարիներին երկրում նվազել է հեպատիտ B-ով երեխաների հիվանդացությունն ի շնորհիվ պատվաստումների: Այս տարի բուժում է ստանում մոտ 1500 վարակված քաղաքացի: Նախարարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը  լիովին վերացնել հեպատիտով հիվանդացությունը:

Հեպատիտի դեմ պայքարի Համաշխարհային օրը Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, կայացավ ակցիա, որի շրջանակներում քաղաքացիները կարող էին վիրուսային հեպատիտի անվճար անալիզ հանձնել: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի ավելի քան 100 հազար բնակիչ կարող է հեպատիտով վարակված լինել. Հեպատիտ C-ի կրող է մոտավորապես 4%-ը (66 հազար մարդ), իսկ մոտավորապես 2%-ը (46 հազար մարդ) հեպատիտ B-ի կրող է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև