Հայաստանին և Արցախին կփրկի՞ արդյոք Մակրոնի աջակցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած այցի և տեղի հայ համայնքի հետ շփման շրջանակներում հայտարարել է, որ ինքը միջազգային ասպարեզում համարյա թե միակ քաղաքական գործիչն է, ով պաշտպանում է Հայաստանի և Արցախի շահերը, և ով հստակ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ։ Նա հավաքվածներին հավատացրել է, որ կշարունակի ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։

Հուսադրող է հնչում, հատկապես Ադրբեջանին մեղադրող և նրան պատասխանի պարտադրող բազմաթիվ բանաձևերի ֆոնին, որոնք ընդունել է ֆրանսիական Խորհրդարանը։ Բայց այդ բոլոր բանաձևերը պարտադիր բնույթ չեն կրում, այլ, ըստ էության, Ֆրանսիայի խորհրդարանականների սեփական կարծիքի դրսևորումն են։ Շատերը ասում էին, որ դա ոչ այլ ինչ է, քան ֆրանսիացիների փորձը հայերին դուր գալ և ապահովել իրենց ներկայությունը տարածաշրջանում, հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանի շուրջ։
Մյուսները հղում էին անում այն բանին, որ հնարավոր չէ Ֆրանսիայի օրենսդրական և գործադիր իշխանությունների միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում քայլեր ձեռնարկել։

Եվ ահա հայտնի է դառնում, որ այդպիսի կոնսենսուս կա։ Պարզվում է, որ ոչ միայն պատգամավորները, այլ նաև նախագահը ամբողջությամբ հայերի կողմից են, պատրաստ են պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը։ Իսկ եթե այդպես է, ապա ու՞ր են Ադրբեջանի դեմ պատժամիջոցները։ Որտե՞ղ է մարդասիրական օգնությունը Արցախին։

Մակրոնը իր արժանիքն է համարում զինվորական ատաշեի ուղարկումը Ֆրանսիայի դեսպանատուն։ Բայց չի երևում, որ դա ինչ-որ կերպ վախեցրել է Ադրբեջանին կամ ստիպել է հրաժարվել Արցախի և Հայաստանի նկատմամբ նրա պահանջներից։

Հայերի աջակցության հետ զուգահեռ Մակրոնը աջակցում է նաև ուկրաինացիներին։ Միայն երկրորդ դեպքում դա ավելի լավ է երևում։ Դա և մարդասիրական օգնության, սպառազինման համար կայուն հատկացվող ֆինանսավորումն է, զենքն է, և իհարկե, հակառուսական պատժամիջոցները։

Եվ այստեղ երկու տարբերակ կա՝ կամ Մակրոնը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, այլ միայն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համատեղ, կամ ֆրանսահայերի համակրանքն է նվաճում։ Երկու տարբերակն էլ նույնատիպ անմխիթար հետևանքներ ունեն Հայաստանի և Արցախի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև