«Հայաստանի վարչապետի գավաթը» նորից Սյունիք է ուղևորվել

 | 

Անցյալ հանգստյան օրերին երկօրյա ճամբարի ձևաչափով անցկացվեց «Հայաստանի վարչապետի գավաթ» մրցույթը։ Մասնակցում էին 11 թիմեր, յուրաքանչյուրի կազմում 7 դպրոցական (5 տղա, 2 աղջիկ)։ 5 հազար մետր վազքի մրցույթում, ինչպես և անցյալ տարի հաղթեցին Սյունիքի աշակերտները։

Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Արենու և Վանաձորի դպրոցականները։

Հաղթող թիմի դպրոցը որպես մրցանակ ստացել է 4 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ 700 հազար դրամ, իսկ աշակերտները՝ 150 հազար դրամ։

Մրցանակները անձամբ հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև