Հայաստանի Կառավարությունը հայտնել է, որ COVID-19-ի հետ կապված հատուկ ծախսերը դադարեցվել են։ Դա կապված է Առողջապահության նախարարության հայտարարության հետ, որի համաձայն կորոնավիրուսի տարածման իրավիճակը այլևս վտանգ չի ներկայացնում։ Այս տարի հատկացված 5 մլրդ-ից 4,6 մլրդ կվերադարձվի բյուջե։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս տարվա մայիսի 4-ին հայտարարել է, որ COVID-19-ը այլևս միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ չի ստեղծում։
Տարվա սկզբից վարակի դեմ պայքարի համար Հայաստանում ծախսվել է 160 մլն դրամ։ Մինչև տարվա վերջ այդ ծախսերի բյուջեն կկազմի ևս 240 մլն։ 4,6 մլրդ դրամը կվերադարձվի Կառավարության պահուստային ֆոնդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան