Ուզբեկստանում տեղի է ունենում ԱՊՀ երկրների “Համագործակցության երեխաներ” VIII Միջազգային կրթամշակութային համաժողովը։ Այս տարի միջոցառումը տեղի է ունենում “Ժամանակների և սերունդների անքակտելի կապ” նշանաբանի տակ։ Համաժողովին մասնակցում են դպրոցականներ և ուսուցիչներ Հայաստանից, Բելոռուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։ Այդ միջազգային հարթակը առաջին տարին չէ, որ աշխատում է և թույլ է տալիս դաստիարակել մեր երկրների երիտասարդությանը համագործակցության և բարի դրացիական հարաբերությունների ոգով։
“Համագործակցության Երեխաներ” համաժողովի օրերից մեկը նվիրված է եղել Հայաստանի մշակույթին։ Մեր թիմը պետության պատմության վերաբերյալ ներկայացում է բեմադրել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երեխաները իմացել են մեր երկրի ավանդական խոհանոցի, ազգային տարազների մասին, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր տարածքների մասին։
Համաժողովի շրջանակներում դպրոցականները ծանոթացել են ՏՏ Astrum ակադեմիայի հետ, որտեղ ամեն տարի ծրագրավորման, կիբեր անվտանգության և 3ds Max դասընթացներ են անցնում մոտ 100 ուսանողներ։ Բացի այդ դպրոցականներին այցելել են հնդկական Չեննայում կայացած 44-րդ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և միջազգային գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և երիտասարդների շրջանում աշխարհի քառակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի սպորտի վարպետ Խումոյուն Բեգմուրատովը։ Նրանք շախմատի միաժամանակյա խաղ են անցկացրել 10 տախտակների վրա։
Հունիսի 22-ին հարգել են բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, այցելել են Թեմուրիդների պատմության Պետական թանգարան, որը նվիրված է Միջին Ասիայի հայտնի զորավար Թամերլանի և նրա դինաստիայի կառավարման ժամանակաշրջանին։
Ամենահիշված իրադարձություններից մեկը այցելությունն էր Ուզբեկստանի Սենատ, որտեղ դպրոցականները հանդիպել են նախագահ Տանզիլա Նարբաեվայի հետ։ Նրանք քննարկել են Ուզբեկստանում երիտասարդների աշխատատեղերի հարցերը, էկոլոգիական խնդիրներ, գլոբալիզացիայի պայմաններում ազգային ավանդույթների և արժեքների պահպանման հարցերը։
Որտեղ էլ որ անցկացվի համաժողովը և դրա միջոցառումները, երեխաները միշտ հնարավորություն ունեն պատմել իրենց ավանդույթների մասին և ծանոթանալ հարևանների ազգային առանձնահատկությունների հետ։ ԱՊՀ պետությունները միավորում է նախնիների, ընտանեկան ավանդական արժեքների և պատմության նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Այդ մոտեցումը ամբողջությամբ տարբերվում է արևմտյան մոտեցումից, որտեղ կարճ ժամանակում միակ ճշմարիտ դարձած նորմերը պարտադրվում են առանց երեխաների և նրանց ծնողների թույլտվության և ցանկության։ Մեր երկրները միասին կարող են դիմակայել արևմտյան փիլիսոփայությանը, այդ թվում նաև ԼԳԲՏ ջախջախիչ գաղափարախոսությանը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան