Հայաստանի քաղաքացիներին զգուշացնում են սնկերի վտանգավորության մասին

 | 

Մթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի բնակիչներին կոչ է անում չօգտագործել անհայտ ծագման սնկեր։ Տեսչության կողմից հրապարակված ծանոթագրության մեջ ասված է, որ անտառում, դաշտում հավաքված կամ փողոցներում վաճառվող սնկերն ուտելը կարող է վտանգավոր լինել։ Պետք չէ գնել և ուտել առանց տուփի և խառը սնկեր։ Ինչպես նաև չի կարելի սունկ հավաքել ավտոճանապարհների և երկաթուղու մոտ դրանցում հավաքվող թունավոր նյութերի պատճառով։

Խորհուրդ չի տրվում սնկերի հետ ալկոհոլ օգտագործել, քանի որ սպիրտի միջոցով թունավոր նյութերը արագ ներծծվում են օրգանիզմի մեջ։
Սնկով թունավորման դեպքում մարդու մոտ նկատվում է աղեստամոքսային համակարգի խանգարում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, որովայնի ցավեր և գլխապտույտ։ Այդպիսի ախտանիշներով անհրաժեշտ է անհապաղ բժշկի դիմել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև