«Հայ Փոստ» ՓԲԸ-ի ստուգումների արդյունքում Հայաստանի վարչապետին առընթեր Պետական հսկողության ծառայությունը մոտ 4,1 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել։ Դրանց թվում են չգործածված սոֆթի ծախսերի հաշվում, եկամտից դիվիդենտների չվճարում, մասնաճյուղից եկամտի ոչ ամբողջական ստացում և այլ չհիմնավորված ծախսեր։ Տվյալները փոխանցվել են Հայաստանի գլխավոր դատախազին։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Հայ Փոստը» ձեռք է բերել արտասահմանյան ծրագրային ապահովում 1,7 մլն դոլարի դիմաց, սակայն դրանից չի օգտվել, դրա փոխարեն ծրագրի ծախսերի համար մի քանի տարվա ընթացքում դուրս է գրել 410 մլն դրամ։ Ընկերությունը նաև բյուջե չի վճարել եկամտի դեվիդենտները 724 մլն դրամի չափով։ Փոստային օպերատորի տնօրեններից մեկը մեկ տարվա ընթացքում ստացել է 39 մլն դրամ պարգևավճար և մոտ 16 մլն դրամ նպաստ, չնայած որ չի կատարել պայմանագրային պարտավորությունները։ 2015-2022 թվականներին «Հայ Փոստը» փաստային նամականիշների համար չի ստացել 758 մլն դրամ իր մասնաճյուղից։ Հաշվետվության մեջ նշված են նաև 448 մլն դրամի այլ չհիմնավորված ծախսեր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան