Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովին։ Այդ հարթակը միավորել է իշխանության, բիզնես-միությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 2, 5 հազար ներկայացուցիչների 54 երկրից։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է “ԵԱՏՄ-ի գերակայությունները 2030+” ռազմավարական բլոկի նստաշրջանի քննարկմանը։ Քաղաքական գործիչը կոչ է արել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (ԵԱՏՄ) ձգտել ապրանքների և ծառայությունների ազատության։
“Մեր ստանդարտ ռազմավարական նպատակները դեռևս ակտուալ են։ Մենք պետք է ձգտենք Միության տարածքում ապրանքների և ծառայությունների շարժման ազատության։ Մենք գնում ենք այդ ուղղությամբ և ունենք ակնհայտ արդյունքներ, ինչը ուրախացնում է”,- նշել է նա։
Մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանին տալիս է տնտեսական և տեխնոլոգիական ռեսուրսներ երկրի զարգացման համար։ Դա դրական է ազդում ոչ միայն արդյունաբերական հսկաների, այլ նաև հասարակ մարդկանց վրա, որոնք զբաղվում են փոքր և միջին բիզնեսով։ ԵԱՏՄ տարածքում ապրանքների ազատ շարժման ապահովման համար բոլոր գործընթացները տեղափոխվում են թվային հարթակ։ Դրա օրինակներն են միասնական ապրանքանշումը, մաքսային և հարկային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը։
Միասնական առևտրի ակտիվ զարգացման շնորհիվ Միության շրջանակներում 2022 թվականի ապրանքաշրջանառությունը աճել է 14%-ով։ Բացի այդ Միության անդամները իրենց հաշվարկներում անցել են ազգային արժույթի, այդպիսի գործարքների թիվը կազմում է միասնական առևտրի ընդհանուր ծավալի 90%-ը։
Մեծ դեր է հատկացվում նաև զբոսաշրջային միասնական տարածքի ստեղծմանը։ Համաժողովի մասնակիցները քննարկել են հյուրանոցների ստանդարտների, ծառայությունների որակի, սպասարկման պահանջների ներդաշնակման հնարավորությունները։ Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին հասել է 451 850-ի՝ աճելով 81,2%-ով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Զբոսաշրջիկների ամենամեծ քանակը Հայաստան է եկել Ռուսաստանից (237 040 մարդ կամ ընդհանուր թվի 52,5%-ը, անցյալ տարվա առաջին քառամսյակի համեմատ աճ 2,2 անգամ)։
ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը ցույց է տալիս տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը, այդ ցուցանիշը գերազանցում է 12%-ը։ Այդ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել նաև Եվրասիական տնտեսական միության երկրների հետ փոխգործակցության շնորհիվ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան