Հայաստանի լեռնագործները նշում են մասնագիտական տոնը

 | 

Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունը երկրի տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկն է և արտահանման առաջատար կատեգորիաների թվում է: Արդյունահանման և վերամշակման արտադրանքի արտահանումը միայն 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել է 259 միլիոն դոլար։ Դա երկրի ընդհանուր արտահանման մոտ 12%-ն է։

Երկար տարիներ ոլորտի խոշորագույն ձեռնարկություններից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։  2022 թվականի արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը (366,8 մլն դոլար), իսկ 2023 թվականի I եռամսյակում զիջել է միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը (39,5 մլն դոլար)։

ՀՀ կառավարությանն է պատկանում գործարանի բաժնետոմսերի 1/5-ը՝ այդպիսով հանդիսանալով բաժնետոմսերի 21,875%-ի սեփականատերը։ 2021 թվականին ռուսական «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն ձեռք բերեց ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը, այնուհետև իր բաժնեմասի քառորդը նվիրաբերեց Հայաստանի կառավարությանը։ 2022 թվականին ևս մի մասը կառավարությանը փոխանցեց ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը։  Այսպես ի հայտ եկավ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքը, երբ խոշոր արդյունաբերական ձեռնարկության բաժնետոմսերի մի մասն անհատույց վերադարձվեց պետությանը։

Ընդ որում, ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը գործունեության 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսություն է ներդրել ավելին քան 500 մլն դոլար: Ծրագրերում են արտադրության արդիականացումն ու զարգացումը: Այդպես, վերջերս «ԳեոՊրոՄայնինգը» հայտարարեց Հայաստանում նոր պղնձաձուլական գործարան կառուցելու ծրագրերի մասին։ Սրանք երկրի համար նոր աշխատատեղեր են, արտադրական հզորություններ և տնտեսական հնարավորություններ։

Բացի այդ, ընկերությունն ավելին քան 8,5 մլն դոլար է ներդրել սոցիալական նախագծերում։ Միայն 2022 թվականին ընկերությունն ավելին քան 250 հազար դոլար է ներդրել Արարատ համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված նախագծերում, այդ թվում՝ ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության տեխնիկական հագեցվածության, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտներում։

Ձեռնարկությունը մշտապես ֆինանսավորում է Հայաստանի այլ մարզերի սոցիալական ենթակառուցվածքների արդիականացումը։ Այս տարվա հունիսին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Մեղրիում բացվեց Ռուսական կենտրոնը՝ թվով 10-րդը հանրապետության ողջ տարածքում: Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն օգնել է Կապանի թիվ 7 և Մեղրիի թիվ 2 դպրոցներին համակարգչային դասարանների համալրման, ինչպես նաև Կապանի, Քաջարանի և Մեղրիի բժշկական կենտրոններին բժշկական սարքավորումների մատակարարման հարցում։

Առանձնահատուկ հարկ է նշել, որ «ԳեոՊրոՄայնինգի» կողմից կառավարվող ձեռնարկություններում լեռնագործներն աշխատում են սերունդներով։ Ընկերությունը հոգ է տանում հայկական լեռնահանքային դինաստիաների պահպանմանը և օգնում է աշխատակիցներին կատարելագործվել իրենց մասնագիտություններում: Ուստի՝ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում ենք Հայաստանի յուրաքանչյուր լեռնագործի և ամբողջ ոլորտը:

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև