Հայաստանի համար ՊՄՏՀ-ը կարևոր հարթակ է իր մասին հայտարարելու տեսակետից

Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում իր աշխատանքն է սկսել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը։

Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-17-ը “Սուվերեն զարգացումը՝ արդար աշխարհի հիմք. Միավորենք ջանքերը հանուն ապագա սերունդների” խորագրի ներքո տեղի է ունենում Պետերբուրգյան XXVI միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2023)։ Այս տարի համաժողովին քննարկում են դեդոլարիզացիան, միասնական թվային ապագան, Արկտիկայի համակողմանի զարգացումը, Մոսկվայի հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի և Ասիայի այլ երկրների, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրների հետ, ինչպես նաև զբոսաշրջությունը Ռուսաստանում, ազգի առողջությունը և արհեստական բանականությունը։

Ընդհանուր առմամբ ՊՄՏՀ-2023-ի շրջանակներում տեղի կունենա տարբեր ձևաչափերով 140 միջոցառում, այդ թվում հունիսի 16-ին տեղի կունենա պլենար նիստ, որի ժամանակ ելույթ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բացի այդ նախատեսված են նստաշրջաններ, կլոր սեղաններ, բանավեճեր և գործնական նախաճաշեր։ Նաև այս տարի համաժողովիի հյուրերի և մասնակիցների համար COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ հասանելի են փակ երեկույթները և աստղերի համերգները։

Ի հեճուկս վերջին տարիներին ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների դեմ հակադրման ուժգնացման, համաժողովը առաջվա պես համախմբել է հյուրերի տարբեր երկրներից, իսկ համաշխարհային մամուլի էջերում այդ միջոցառումը անվանում են “Ռուսական Դավոս”։ Ինչպես հայտարարել է Սանկտ Պետերբուրգի գուբերնատոր Ալեքսանդր Բեգլովը, այս տարի ՊՄՏՀ-ին մասնակցում են ավելի քան 100 երկրների պատվիրակներ։ Դա ակնառու կերպով խոսում է այն մասին, որ Ռուսաստանը մեկուսացնելու Արևմուտքի պլանները տապալվել են։ Բեգլովի խոսքով համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը աճում է ԱՊՀ գործընկերների, Չինաստանի, Հնդկաստանի, Վիետնամի և մի շարք այլ երկրների կողմից։

Ընդգծենք, որ ՊՄՏՀ-ը առաջվա պես մնում է միջազգային մակարդակի բացառիկ իրադարձություն։ Այդ պատճառով համաժողովին մասնակցող ամեն երկիր (այդ թվում մերը) ջանում է առավելագույն կերպով օգտագործել տրված հնարավորությունը նոր կապեր հաստատելու համար։ Պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը նշել էր. “Այդպիսի խոշոր համաժողովները իսկապես համախմբում են, տարբեր երկրների մարդկանց ավելի մտերիմ են դարձնում։ Հենց փոխադարձ վստահության վրա հիմնված անմիջական շփումն է մեծ հաշվով առաջ տանում գործնական նախագծերը և նախաձեռնությունները, իսկ դա նշանակում է նաև համաշխարհային տնտեսությունը։ Ռուսաստանը այդպիսի շփման, փորձի փոխանակման, գիտության և տեխնոլոգիաների ամենաառաջատար նվաճումների ցուցադրման համար կստեղծի բոլոր հնարավորությունները”։

Սովորաբար ամեն տարի ՊՄՏՀ-ին որոշվում է հյուր երկիրը։ Անցյալ տարի դա Եգիպտոսն էր, այս տարի՝ Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ), որի պատվիրակությունը երկրի էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Տուկ Ալ Մարրիի գլխավորությամբ դարձել է ամենամեծ պատվիրակություններից մեկը։ Համաժողովի արտասահմանյան մասնակիցների շարքում են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինը, Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուսը, Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի (ԵԲԱ) գլխավոր տնօրեն Տադզիո Շիլլինգը։

Իհարկե, Ռուսաստանը որպես կազմակերպիչ ՊՄՏՀ-ին ներկայացված է առավել մասշտաբային կերպով՝ համաժողովին մասնակցում են ռուսական շատ առաջատար ընկերություններ։ Չմոռանանք, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերը և Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողը, իսկ նմանատիպ համաժողովները հնարավորություն են տալիս մեր բիզնեսին նոր հատման կետեր գտնել ռուսական բիզնեսի հետ։ Ի դեպ, հենց ՊՄՏՀ-2022-ի շրջանակներում է առաջին անգամ տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Վահագն Խաչատրյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը լրացուցիչ ազդակ է հանդիսացել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։

Անցյալ տարի Պետերբուրգյան համաժողովին Հայաստանի պատվիրակությունը ժամանել էր նախագահ Խաչատրյանի գլխավորությամբ։ Դրա կազմում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԻՆ-ի ղեկավարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ներդրումների առաջխաղացման ազգային մարմնի՝ Enterprise-ի ներկայացուցիչներ և շատ հայ լրագրողներ։

Ըստ երևույթին, Հայաստանի պատվիրակության անդամները նաև ՊՄՏՀ-2023-ին կօգտագործեն բոլոր հնարավորությունները տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։ Փորձը ցույց է տալիս, որ համաժողովը այդ ամենի համար ստեղծում է բոլոր պայմանները. այսպես՝ անցյալ տարի հաջողվեց հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր ստորագրել։

Դրանց թվում օրինակ Հայաստանի էկոնոմիայի նախարարության և Տյումենի մարզի կառավարության միջև կնքված համագործակցության համաձայնագիրը։ Ռուսական այդ տարածաշրջանի հետ առանձին համաձայնագիր ստորագրեց նաև ներդրումների աջակցման Enterprise կենտրոնի տնօրեն Լևոն Հովհաննիսյանը։ Enterprise հայկական պետական ֆոնդը և ռուսական պետական “ՎԷԲ.ՌԴ” կորպորացիան պայմանավորվել էին համագործակցել արդյունաբերության, տեխնոլոգիաների (այդ թվում նաև տեղեկատվական) և նորարարությունների բնագավառում։

Նաև ՊՄՏՀ-2022-ի շրջանակներում տնտեսական զարգացման նախարար Վահան Քերոբյանը և նրա ռուս գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովը երկու նախարարությունների միջև հուշագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման Կենտրոնի ստեղծման հարցում համագործակցության մասին։ Կենտրոնը զբաղվում է օրենսդրության և ինստիտուտների զարգացման խորհրդատվական նախագծերի ստեղծմամբ, Հայաստանի համար կիրառելի ռուսական պետական կառավարման լավագույն փորձի ներդրմամբ, խորհրդատվությամբ (այդ թվում նաև ֆինանսական) ներդրումային ծրագրերի կազմավորման ժամանակ, Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմամբ, ինչպես նաև մեր երկրում ռուսական ներդրողների աջակցությամբ։

Անցյալ տարի ստորագրվել է նաև ռուսական “Մետրոգիպրոտրանս” ընկերության մասնակցությամբ Երևանի մետրոպոլիտենի նոր “Աջափնյակ” կայարանի ստեղծման մասին փաստաթուղթը, ընկերությունը պատրաստ է ներդնել 500 մլն $։

Մեկ տարի առաջ նաև պայմանավորվել են Հայաստանում ռուսական դպրոց ստեղծել ՄՀՄՊԻ-ի մասնակցությամբ։ Նշենք, որ այսօր մեր երկրի 63 դպրոցներում ուսուցումը իրականացվում է ռուսերենով, դրանցից 33-ը գտնվում են Երևանում, իսկ 30-ը՝ մարզերում։ Վերջերս Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մեթոդական օգնություն ապահովել Հայաստանում ռուսերենի դասավանդման գործում։

Անկասկած, ՊՄՏՀ-2023-ը մեկն է այն հարթակներից, որոնց շրջանակներում Հայաստանը և Ռուսաստանը կարող են հաջող փոխգործակցել։ Դա հերթական անգամ վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդների մարդկային կապերը բազմակողմանի են։ Դրանք հիմնված են ընդհանուր արժեքների և Հայաստանի և Ռուսաստանի բազմամյա փոխգործակցության պատմության վրա։ Եվ մենք ի զորու ենք պահպանել այդ կապերը մեր սերունդների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև