Ռումինական Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ մեր երկիրը ներկայացնող շախմատիստները տուն են վերադառնում մրցումների բրոնզե մեդալներով: Թիմի հաշվեկշռում 3 հաղթանակ է, 2 ոչ-ոքի, 1 պարտություն և 8 միավոր: Շնորհավորո՛ւմ ենք:
Թիմի կազմում ելույթ են ունեցել Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Թիմի ավագը Վահագն Խաչատրյանն էր:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան