Ուզբեկստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների VIII “Համագործակցության երեխաներ” միջազգային կրթամշակութային համաժողովը։ Այս տարի այն անցկացվում է “Համագործակցության երեխաներ” նշանաբանի ներքո։ Հայաստանի դպրոցականնների թիմը առաջինն է ժամանել “Սեմուրգ” մանկական ճամբար։ Մասնակիցներին 10 հագեցած և վառ օրեր են սպասվում։
Հայ դպրոցականների թիմը համաժողովին մասնակցում է ամեն տարի։ Երեխաները ներկայացնում են ազգային ավանդույթները, միջոցառման կազմակերպիչ քաղաքի թանգարաններ և հիշարժան վայրեր են այցելում, ծանոթանում են Համագործակցության պատմության հետ։ 2021 թվականին համաժողովը անցկացվում էր Սանկտ Պետերբուրգում՝ երեխաները այցելեցին Պետերգոֆ և Կրոնշտադտ, հարգեցին Լենինգրադի համար կռված իրենց հայրենակիցների հիշատակը և ներկա եղան “Կարմիր առագաստին” ՝ դպրոցների շրջանավարտների ամենամյա տոնին։
Համաժողովի առանձնահատկություններից մեկը միմյանց ավանդույթների նկատմամբ ուշադրությունն է։ Համեմատության համար. վերջերս Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ծնողները, որոնց շարքում կային նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ, բախվեցին հակառակ իրավիճակին։ Նրանք ստիպված եղան “Մեր երեխաներին հանգիստ թողեք” գրությամբ շապիկներով դուրս գալ բողոքի ակցիայի ԼԳԲՏ հպարտության ամսվա դեմ։ Մայրիկները և հայրիկները հավաքվել էին Գլենդելի դպրոցական խորհրդի շենքի մոտ, որպեսզի ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ արտահայտեն իրենց դժգոհությունը դպրոցականների շրջանում ԼԳԲՏ-ի պրոպագանդայի վերաբերյալ։ Առանց կռիվների չավարտվեց։ Հայաստանը ԱՊՀ բարեկամական երկրների հետ միասին դեռևս կարողանում է պայքարել այդ “մոդայի” դեմ։
“Համագործակցության երեխաներ” համաժողովի գոյության ընթացքում դրան մասնակցել են ԱՊՀ երկրների ավելի քան 600 դպրոցականներ, այդ թվում նաև Հայաստանից։ Հայրենիք վերադառնալով՝ երեխաները պատմում են տպավորություննների մասին, կիսվում են իրենց կարծիքներով այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ամեն ընտանիք։
Այսօր հայերի մեծ մասը սատարում է ավանդական արժեքների պահպանման ուղղությունը և երկրի դպրոցականների ու ուսանողների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը։ Երկրի Կառավարությունը երիտասարդական քաղաքականության հարցերով ակտիվորեն համագործակցում է ԱՊՀ երկրների հետ։ Կարելի է հիշել օրինակ երեխաների իրավունքների պաշտպանի հանձնաժողովը, որը գործում է ԱՊՀ շրջանակներում։ Դրա կազմի մեջ է մտնում նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Աճող սերնդի նկատմամբ ուշադրության ևս մեկ օրինակ է Կապանի կարգավիճակը, որը 2026 թվականին կդառնա ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Հնի համար մղկտացողները թող տեսնեն , թե ինչ լայն հնարավորություններ ունեն Հայաստանի երեխաներն այժմ։ Բրավո!