Լեհական Կատովիցե քաղաքում ավարտվել է աստղագիտության և աստղաֆիզիկայի 16-րդ միջազգային օլիմպիադան։ Գիտական մրցաշարին մասնակցել են 50 երկրների 241 ուսանողներ։ Հայաստանի Կրթության նախարարությունը հայտնում է, որ մեր երկիրը ներկայացնող դպրոցականները նվաճել են երկու մեդալ և գովասանագրեր։
Նշվում է, որ օլիմպիադայի արծաթե մեդալ է ստացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալ` Արտավազդ Հարությունյանը։ Պատվավոր գովասանագրերով պարգևատրվել են Արեգ Բարսեղյանը և Մարիա Առաքելյանը։ Նրանք բոլորը սովորում են Երևանի Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան