Հայաստանի բնակիչները ընտրում են անվտանգությունը

 | 

ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելությունը կարող է օգնել կայունացնել Հայաստանի և Ադրբեջանի սրված փոխհարաբերությունները։ Դա ցույց են տալիս մեր խմբագրության հուլիսի 7-ից 18-ը անցկացրած հարցման արդյունքները։ Դրան մասնակցել են ավելի քան 700 մարդ, դրանց մեծ մասը (75%) հայտարարել են, որ ՀԱՊԿ-ի առաքելության օգնությունը անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները ավելի վաղ բազմիցս հայտարարել էին, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվորեն մոնիթորինգային առաքելություն ուղարկել և որ դրա ուղարկման ժամկետները կապված են Երևանի պաշտոնական դիրքորոշումից։

“Ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է, այստեղ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Հենց նրանք պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ Կազմակերպության առաքելության կոնկրետ քննարկման առարկայական աշխատանքներին։ Այնպես որ գնդակը Երևանի կողմում է”,-նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց ՀԱՊԿ-ի օգնությունից, Կազմակերպության ուսումնական հավաքներից և այլ գործիքներից, որոնք կօգնեին կայունացնել իրավիճակը։ Նա Կազմակերպության անդամ դաշնակիցներից պահանջեց իրավիճակին “քաղաքական գնահատական” տալ։

Դրա փոխարեն Հայաստանի ղեկավարությունը իր մոտ ընդունեց Եվրոմիության դիտորդներին իրենց հեռադիտակներով։ Հասկանալի է, թե ինչ են գրանցում և ինչ հաշվետվություններ են փոխանցում նրանք իրենց ղեկավարությանը։ Եվրոպական դիտորդները իրենք էլ են խոստովանել, որ բացեիբաց լրտեսում են Բաքվի օգտին։

703

Հարցման ժամանակը սպառվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև