Վերջին ամիսներին Հայաստանի բանկերի շահույթի մոտ 86%-ը պայմանավորված է ոչ տոկոսային եկամուտներով: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ինչպես պարզաբանել է Գալստյանը՝ շահույթի հիմնական աղբյուր են դարձել արտարժույթի առքուվաճառքն ու փոխանակումից ստացված միջնորդավճարները, որտեղ հաճախորդների հիմնական մասը ոչ ռեզիդենտներ են:
«Պետք է հասկանալ, որ այսօր բանկային համակարգը սպասարկում է ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլև մեծ թվով ոչ ռեզիդենտների»,- հավելեց Գալստյանը։
Նշենք, որ օգոստոսի արդյունքներով վերջին 12 ամիսների ընթացքում (օգոստոս 2021 — օգոստոս 2022) զգալիորեն աճել է բանկերի շահութաբերությունը. ակտիվների շահույթը՝ 0,6%-ից մինչև 2,8%, իսկ կապիտալի համար՝ 4,43%-ից մինչև 19,76%։ Ընդ որում, տրամադրված վարկերի ծավալը աճել է մոտավորապես 4%-ով ՝ կազմելով 3,84 տրիլիոն:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան