Հայաստանի ատոմային ապագան

Հայաստանը կարող է փոքր մոդուլային ատոմային էլեկտրակայանների կառուցման տեխնոլոգիայի փորձարկման համար փոևձադաշտ դառնալ։ Անհնար է կանխատեսել բնությանն ու երկրի բնակիչներին հասցված վնասը, եթե այդ ատոմակայանների կառուցման ժամանակ տեխնիկական սխալներ թույլ տրվեն։ Արևմտյան տեխնոլոգիաներով որևէ մոդուլային ռեակտոր աշխարհում դեռևս չի գործարկվել, սակայն Նիկոլ Փաշինյանը դրանք հենց Հայաստանում կառուցելու գաղափարով է հանդես եկել

Փետրվարի 8-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ երկիրը նոր ԱԷԿ-ի կառուցման կարիք ունի, ուստի խորհրդարանականներն ավելի մանրամասն կքննարկեն փոքր մոդուլային կայանների ստեղծման նախագծերը: Չնայած փորձագետների բազմաթիվ առարկություններին՝ կառավարության անդամները, իրենց առաջնորդի մտքի համաձայն, շտապեցին կատարել առաջադրանքը: Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի փոխնախագահ Խաչատուր Խաչիկյանը նշել է, որ պետք է արտասահմանյան կորպորացիաներից թույլտվություն ստանալ՝ ծանոթանալու այն հաշվարկներին, որոնք ընկած են այդ նախագծերի հիմքում: Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը դիտարկում է Փաշինյանի գաղափարը՝ վերլուծության համար որևէ տեխնիկական հիմք չունենալո՞վ։

Աշխարհում խիստ զգուշավոր են մոտենում մոդուլային ԱԷԿ-ների կառուցմանը: 2019 թվականի սեպտեմբերին Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում ատոմային և այլընտրանքային էներգիայի Ֆրանսիական Կոմիսարիատը, ինչպես նաև EDF, Naval Group և TechnicAtome ընկերությունները ներկայացրեցին փոքր մոդուլային ռեակտորների նախագծերից մեկը: Սակայն առաջին նման կայանը նախատեսվում է կառուցել միայն 2030 թվականին, քանի որ այսօր այդ տեխնոլոգիան գոյություն ունի միայն թղթի վրա: Ու հայ պաշտոնյաներն, ամենայն հավանականությամբ, այդ փաստաթղթերին ծանոթ չեն: Ամերիկյան մոդուլային ռեակտորների կառուցման ծրագրերը դիտարկվել են ԱՄՆ-ի, Լեհաստանի և Ռումինիայի կողմից, բայց, չգիտես ինչու, նրանք հրաժարվել են այդ գաղափարի իրագործումից։ Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունն անգամ բացասական եզրակացություն հրապարակեց փոքր մոդուլային ռեակտորներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ: Բայց Փաշինյանի ձեռամբ Հայաստանը կարող է փորձարկումների հրաշալի փորձադաշտ դառնալ. այն բավականին հեռու է Եվրոպայից ու առավել ևս՝ սահմանակից չէ ԱՄՆ-ին:

Մասնագետները միաբերան հայտարարում են, որ Հայաստանում ատոմային էներգետիկայի չփորձարկված նախագիծ իրականացնելը իսկական խելագարություն է: Էներգետիկայի փորձագետ Արթուր Ավետիսյանը կարծում է, որ ԱՄՆ-ի առաջարկած փոքր մոդուլային կայանները քիչ հզորություն ունեն. «Իսկ դրանից զատ մոդուլային կայանն ընդհանուր առմամբ խնդրահարույց է, քանի որ դրա շահագործման առաջին իրական արդյունքների մասին մենք կիմանանք 2030 թվականից ոչ շուտ։ Իսկ այդ ժամանակ որոշում կայացնելն արդեն շատ ուշ կլինի»։

Բացի այդ, անհասկանալի է՝ ինչո՞ւ կազմակերպել ատոմային այդ վիճակախաղը, եթե Հայաստանում անխափան է գործում տարիներ առաջ կառուցված Մեծամորի ԱԷԿ-ը: Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ և ՀՀ կառավարություններն ԱԷԿ-ի արդիականացման վերաբերյալ պայմանագիր կնքեցին ՝ շահագործման ժամկետը երկարաձգելով մինչև 2036 թվականը: Այդ նպատակների համար Ռուսաստանը հատկացրել է 189 մլն դոլար, Հայաստանը ՝ 162,8 մլն դոլար։ Ռուսական տեխնոլոգիաները վաղուց և ամուր  են ներդրված մեր էներգետիկայի մեջ և հասկանալի են մեր մասնագետներին:

Բայց եթե խոսենք նոր կայանի կառուցման մասին, ակնհայտ է, որ դա պետք է անել առանց փոքր մոդուլային ԱԷԿ-ների հետ մեր երկրի համար մահացու վտանգավոր փորձարկումների: էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը նշում է. «Նոր ԱԷԿ-ի կառուցումը մենք պիտի դիտարկենք «Հյուսիս – Հարավ» միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի համատեքստում, որը կոչված է միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Եթե մենք ինտեգրվենք այս համակարգին, մենք կդառնանք շատ կարևոր էներգետիկ հանգույց՝ հնարավորություն ստանալով էներգիա արտահանել վերոնշյալ բոլոր ուղղություններով: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել անվտանգության և նույնիսկ աշխարհաքաղաքական, այլ ոչ թե միայն առևտրային և սպառողական համատեքստում»: Ըստ փորձագետի՝ մեծ հզորությամբ ԱԷԿ-ի կառուցումը (օրինակ՝ 1,2 հազար ՄՎտ) Հայաստանին թույլ կտա մնալ Հարավային Կովկասում միակ երկիրը, որն ունի «խաղաղ ատոմ» զարգացնող պետության կարգավիճակ, ինչը անվտանգության լուրջ հիմք է:  

Ռուսաստանը՝ որպես ատոմային էներգետիկայի իրական առաջնորդ, արդեն նոր լուծումներ է առաջարկում՝ ժամանակակից ռեակտորներ մշակելով: Ի տարբերություն իրենց արևմտյան գործընկերների՝ ՌԴ էներգետիկները թարմ տեխնոլոգիաները փորձարկում են իրենց տարածքում։ Հունվարին Տոմսկի մերձակայքում սկսեցին տեղադրել  չորրորդ սերնդի Բրեստ-300 փորձարարական ռեակտորի ռեակտորային կայանը։ Դրա կողքին կառուցվում է ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման մոդուլը: Զելեզնոգորսկում (Կրասնոյարսկի երկրամաս) գտնվող «Ռոսատոմի» լեռնաքիմիական գործարանում դեկտեմբերին առաջին անգամ արտադրեցին մինորային ակտինիդներով MOX վառելիք՝ ԲՆ-800 արագ նեյտրոնային նորարարական ռեակտորի համար: Սրանք ժամանակակից առաջադեմ տեխնոլոգիաներ են «խաղաղ ատոմի» ոլորտում, որոնցում ռուս գործընկերները անվերապահորեն համաշխարհային առաջնորդներ են:

Հայաստանի կառավարությունը պետք է դադարի իրեն կոտորել իր արևմտյան տիրոջը հաճոյանալու նոր հնարավորություններ որոնման հարցում, որով վտանգում է մեր երկիրը վերածել միջուկային փորձարկումների փորձադաշտի։ Գուցե պետք է գոնե մեկ անգամ գործել ի շահ սեփական երկրի՞ և նրա բնակիչների՞:

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև