“Հայաստան” համահայկական հիմնադրամը “Քեզ Հայաստան” հեռուստամարաթոնի շրջանակներում կարողացել է հավաքել մոտ 8,4 մլն $։ Այժմ միջոցները շարունակում են հավաքել, վերջնական արդյունքների մասին հիմնադրամը լրացուցիչ կհայտնի։ Նշվում է, որ ընդհանուր գումարից 552 հազար $-ը հավաքվել է հենց Հայաստանից։
Հավաքված միջոցները նախատեվում է ուղղել Արցախից բռնի տեղահանվածների կյանքի պայմանների լավացմանը և սահմանային բնակավայրերի զարգացման ծրագրերի իրականացմանը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի “Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ” հեռուստամարաթոնի շրջանակներում հիմնադրամը հավաքել էր ավելի քան 11 մլն $։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան