Հարցի պատմությունից
ԽՍՀՄ փլուզումիվ հետո նոր կազմավորված հետխորհրդային պետությունների շարքում Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց։ Այն ժամանակ թվում էր, որ դիվանագիտական հանդիպումների և բանակցությունների արդյունքում այդ հարաբերությունները շուտով կհաստատվեն։ Սակայն հայ-ադրբեջանական հակամարտության գոտում սաստկացման պայմաններում 1993 թվականի մայիսին թուրքական կառավարությունը Հայասատանին էմբարգո հայտատարարեց և փակեց ցամաքային սահմանը։ Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան երկու նախնական պայման դրեց։ Առաջինը՝ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային հարթակներում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման և քննադատման քաղաքական ուղղությունից։ Երկրորդը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում պետք է միակողմանի զիջումների գնա։
1992 թվականի մարտի 24-ին կազմավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմի մեջ մտան 11 երկիր, այդ թվում նաև Թուրքիան։ Թուրքիայի ներկակայցուցիչները հարցի կարգավորման գործում միշտ փորձում էին ակտիվ դեր խաղալ և անգամ Մինսկի խմբի համանախագահ դառնալ։ Սակայն, հայ դիվանագիտությունը միշտ առարկում էր, հիմնավորելով դա այն բանով, որ Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին և չի հանդիսանում անաչառ կողմ։ Իմ կարծիքով բոլոր հետխորհրդային տարիների ընթացքում Թուրքիան հետևողականորեն Ադրբեջանին ցույց է տվել ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ օգնություն, ընդ որում Ադրբեջանի կողմից ռազմական հակամարտությանը չի մասնակցել։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման փորձերը անհաջող են եղել։
2008 թվականին հարաբերությունների կարգավորման նոր փորձ տեղի ունեցավ՝ Թուրքիայի նախագահը այցելեց Հայաստան և ներկա եղավ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին։ 2010 թվականին նույնը արեց Հայաստանի նախագահը։ Երևանում և Անկարայում տեղի ունեցած բանակցությունները «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացան։ Որպես այդ գործընթացի հովանավոր հանդես էր գալիս ԱՄՆ-ն, միջնորդական առաքելությանը միացել էին նաև Ռուսաստանը և Ֆրանսիան։ 2010 թվականին Շվեյցարիայում շվեյցարական ԱԳՆ-ի միջնորդությամբ բանակցությունները ավարտվեցին։ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ-ը պետքարտուղարի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին երկու արձանագրություն։ Դրանից հետո Ադրբեջանում այդ արձանագրությունների վավերացման դեմ ակտիվ արշավ սկսվեց։ Ադրբեջանական հասարակական – քաղաքական կարծիքի ազդեցության տակ թուրք քաղաքական գործիչները արձանագրությունների վավերացման դեմ հանդես եկան։ Թուրքական պարլամենտ ուղարկված արձանագրությունները սկզբում սառեցվեցին, հետո օրակարգից դուրս թողնվեցին։ Նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանում։
2010 թվականից հետո հայ հասարակական – քաղաքական շրջանակներում պարզ դարձավ, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները թեկուզև ձևականորեն համարվում են առանձին գործընթացներ, իրականում մեկ միասնական գործընթաց են։
Ադրբեջանը հռչակեց «մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանը և հետևողականորեն իրականացրել և իրականացնում է Թուրքիայի հետ ինտեգրացման քաղաքականություն։ Դիվանագիտական հարաբերությունների և հաղորդակցման վերականգնման անհաջող փորձից հետո այդ հարցին Հայաստանում և Թուրքիայում չէին վերադարձել մինչև 2020 թվականը՝ երկրորդ արցախյան 44-օրյա պատերազմը։
Հարաբերությունների կարգավորման նոր փորձ
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հայտնի արդյունքը Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը հնարավոր դարձրեց։ Կարևոր է նշել, որ անկախության առաջին տարիներից սկսած հայ դիվանագիտությունը կողմնակից է եղել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց նախնական պայմանների։ Այսպես, Հայաստանը Թուրքիայից չի պահանջել ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը և ունենալ ավելի հավասարակշիռ, անաչառ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ՝ պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնագրի ստորագրումից հետո թուրքական կողմը ցանկություն է հայտնել բանակցություններ սկսել Հայաստանի հետ։ Երկու կողմերը նշանակել են իրենց պաշտոնական բանակցողներին և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բավականին ակտիվ երկխոսություն է սկսվել։ Չնայած կողմերը հայտատարում են, որ բանակցությունները տեղի են ունենում առանց նախնական պայմանների, ակնհայտ է, որ Թուրքիան պայմաններ է դնում, որոնցից ամենակարևորը՝ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխափան հաղորդակցության համար։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ դեռ 1918 թվականին (Բաթումի պայմանագիր) և 1920 թվականին (Ալեքսանդրապոլի պայմանագիր) Թուրքիան Հայաստանից պահանջում էր տրամադրել անխափան վերգետնյա միջանցք Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցության համար։
Հայկական դիվանագիտությունը կողմ է Հարավային Կովկասում ամբողջ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը և բոլոր հաղորդակցությունների անխափան լինելուն։ Իմ կարծիքով, Թուրքիան իր դիրքորոշումը համաձայնեցնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ և բանակցությունների հետագա առաջխաղացումը հնարավոր է հայ-ադրբեջանական բանակցությունների հաջող լինելու դեպքում։ Ընդ որում, հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցությունների մանրամասներին։ Հայտնի է, որ և՛ թուրքական, և՛ հայկական, և՛ ադրբեջանական հասարակությունը մեծ անվստահությամբ և ծայրահեղ զգուշությամբ են վերաբերում հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հեռանկարին։
Տարբեր սոցիոլոգիական հարցումներ ցույց են տալիս, որ Թուրքիայի հարցված քաղաքացիների 80 %-ը Հայաստանը սպառնալիք են համարում և ցամաքային տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարին վատ են վերաբերում։
Հայաստանի հարցված քաղաքացիների միայն 5 %-ն է կարծում, որ երկրի տնտեսությունը կարող է շահել հայ-թուրքական տնտեսական համագործակցության զարգացման արդյունքում։
Անվստահության, ատելության և թշնամության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մշտական խախտման պայմաններում բանակցային գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն կողմ է հանդես գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների վերաբացման վերաբերյալ։ Չնայած հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ինչ-որ մրցակցություն է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդության հարցում, անկասկած հենց Ռուսաստանը ունի ամենամեծ հնարավորությունները, ռեսուրսները ու ազդեցությունը խաղաղ կարգավորման առաջխաղացման համար։ Կարևոր է նաև, որ թեկուզ ԵԱՀԿ Մինսկի խումբը համարյա դադարել է գործել, համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) դիրքորոշումներում հետհակամարտային կարգավորման բովանդակության հարցում համարյա տարբերություններ չկան։ Դա նշանակում է, որ փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ կշարունակվեն և դա կլինի մոտ տեսլականում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տնտեսկան տեսանկյունից
1993 թվականին Հայաստանին էմբարգո հայտարարելուց հետո Թուրքիան արգելեց հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ Բայց թուրքական ապրանքների Հայաստան ներկրմանը չխոչընդոտեց։ Այդպիսով, Վրաստանի և Իրանի տարածքով բոլոր 29 տարիների ընթացքում Հայաստան են եկել թուրքական ապրանքները, և դրանց ծավալը ավելանում է։ Այսպես, տարբեր տարիների փորձագիտական տարբեր գնահատականների համաձայն Հայաստան ներկրված թուրքական ապրանքների ընդհանուր գումարը կազմում էր 150-200 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն դեպքում, երբ սահմանները փակ են, և պաշտոնական վիճակագրությունը հասկանալի պատճառներով բացակայում է։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանը Թուրքիային էմբարգո հայտարարեց և արգելեց թուրքական ապրանքների մուտքը։ Սակայն դա շարունակվեց մեկ տարի։Մեկ տարի անց Հայաստանի կառավարությունը հանեց արգելքը և 2022 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմեց 270 միլիոն ԱՄՆ դոլար։ Հայ տնտեսագետները կարծում են, որ տարվա արդյունքներով հայ-թուրքական տնտեսկան համագործակցությունը անկախ քաղաքական երկխոսության արդյունքներից կարող է կազմել մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլար։ Անցյալ բոլոր տարիներին հայկական ապրանքների արտահանումը Թուրքիա (վրացական և իրանական միջնորդների միջոցով) մոտավորապես կազմում էր 1 միլիոն ԱՄՆ դոլար, և դա մետաղի ջարդոն էր։ 2022 թվականին Հայաստանը առաջին անգամ Թուրքիային վաճառեց ոսկեբեր հանքաքարի փոշի։ Դեռ 2008-2010 թվականներին փորձագետները մտավախություն էին հայտնում, որ թուրքական ապրանքները կարող են գրավել հայկական շուկան և ճնշել հայ արտադրողներին։ Այդ մտավախությունը տեղին է և հիմա։ Ահա թե ինչու են հայ փորձագետները կարևոր համարում ներգրավել տնտեսական դիվանագիտության գործիքները տնտեսական շահերը հավասարակշռող, Հայաստանում թուրք-ադրբեջանական տնտեսական, իսկ ավելի ուշ քաղաքական զավթումները նվազեցնող մոտեցումների փնտրման գործում։ Շատ հայ հայտնի փորձագետներ, ովքեր զբաղվում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ուսումնասիրմամբ, կարծում են, որ Հայաստանը պետք է տնտեսական ինտեգրացիայում խաղա կառուցողական, ակտիվ դեր, որտեղ հիմնական դերը Ռուսաստանին է պատկանում, փնտրել և գտնել իր շահը հենց այդ գործընթացներից։ Միայն այդպես երկարաժամկետ տեսլականում կարելի է ապահովել Հայաստանի անվտանգությունը, տնտեսական և քաղաքական շահերը։
Այստեղ կարևոր է նշել, որ Վրաստանի բացակայության դեպքում հեռանկարային է «3+3» ձևաչափը (Հարավային Կովկասի երկրներ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա), որը կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման հարցերի քննարկման և լուծման նոր գրավիչ ձևաչափ։ Բայց այդ ամենի համար անհրաժեշտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին արյունալի դեպքերը դադարեն և կողմերը վերադառնան խաղաղ բանակցություններին։ Առանց այդ սկզբունքային կետի կարգավորման այլ հարցերի առաջխաղացում սպասել պետք չէ։ Հայ դիվանագետները շարունակում են կարծել, որ անգամ ներկայիս ամենադժվար պայմաններում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը քայլ առ քայլ առաջ է գնում։
Արամ Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ՀԶԱՀԻ-ի փորձագետ
Աղբյուրը ՝Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտ
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան