Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրացումներ է ներկայացրել կադրային և պայմանագրային զինծառայողների՝ այժմ գործող ատեստավորման համակարգին։ Եթե նախկինում աշխատավարձի 100 %-անոց հավելավճար նախատեսված էր միայն ատեստավորումը գերացանզ անցածների համար, ապա այժմ դրա չափը կախված է ատեստավորման արդյունքներից՝ «գերազանց», «լավ» կամ «բավարար»։ Ատեստավորման մեջ մտնում են ֆիզիկական, կրակային և շարքային պատրաստությունը, ինչպես նաև տեսական վարժությունները։
Սպաների համար հավելավճարը գնահատականին համապատասխան կկազմի 470, 420 և 230 հազար դրամ, իսկ ենթասպաների և շարքայինների համար՝ 395, 345 և 205 հազար դրամ մինչև հարկերի հաշվումը։ Ատեստավորման ընդհանուր արդյունքը կորոշվի ստացված գնահատականներից ամենացածրի արդյունքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նույնատիպ ատեստավորման համակարգի ներդրման հնարավորության մասին նաև ոստիկանությունում, ԱԱԾ-ում և փրկարարական ծառայությունում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան