Հայ ըմբշամարտիկները մեկնում են Օլիմպիական խաղերի

 | 

Սերբական Բելգրադում ավարտվել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ինչպես նաև մրցաշարի արդյունքներով Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր են ստացել, որոնք տեղի կունենան հաջորդ տարի Փարիզում։

Արթուր Ալեքսանյանը բարդ մենամարտում 97 կգ քաշային կարգում ոսկին զիջեց կուբացի Գաբրիել Կինդելանին։
Մալխաս Ամոյանը հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում, իսկ Սլավիկ Գալստյանը` 67 կգ։
Շնորհավորու՜մ ենք մեր մարզիկներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև