Հայ ըմբշամարտիկները հաջողության են հասել Եվրոպայի առաջնությանը

 | 

Բուխարեստում Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը հայ ըմբշամարտիկները հրաշալի արդյունքներ են ցույց տվել։ Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճել է իր չորրորդ ոսկին անընդմեջ։ Արման Անդրեասյանը (70 կգ) ևս դարձել է ոսկե մեդալակիր։ Իսկ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր չնայած որ 1/8 եզրափակչում պարտվել է Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։

Մրցաշարի եզրափակիչում Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում վստահ հաղթանակ է տարել թուրք մարզիկ Մուխամմատ Կարավուսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում նա հաղթել է ուկրաինացի Կամիլ Կերիմովին, իսկ կիսաեզրափակչում Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովին։ Հետաքրքիր է, որ այդ մրցաշարում Հարությունյանի բոլոր մենամարտերը ավարտվել են նույն 10։0 հաշվով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև