Անցյալ շաբաթ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող ելույթ է ունեցել բելոռուսական Գրոդնոյում կայացած ԽՍՀՄ Հերոս Դմիտրի Կարբիշեվի հիշատակին նվիրված ըմբշամարտի բաց մրցաշարին։ Ոսկե մեդալ են ստացել Սարգիս Բեգոյանը, Էդիկ Հարությունյանը, Հայկ Աբրահամյանը և Խաչատուր Խաչատրյանը։ Հայկո Գասպարյանը և Դավիթ Մարգարյանը արծաթե մեդալ են նվաճել, իսկ Նարեկ Հակոբյանը, Աշոտ Չապուխյանը, Անուշավան Իսախանյանը և Արսեն Իսրայելյանը՝ բրոնզե։
Մրցաշարին մասնակցել են 100 մարզիկներ Բելոռուսից, Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։
Այժմ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները պատրաստվում են ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 2-ը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան