Հայ ուսանողները 5 մեդալ են նվաճել 30-րդ Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում (International Mathematics Competition): Ոսկե մեդալակիր է դարձել Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալներ են նվաճել Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանն ու Արման Ֆահրադյանը: Շնորհավորո՛ւմ ենք:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում, դրան մասնակցել են շուրջ 393 ուսանող աշխարհի 70 համալսարանից:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան