Հայաստանի Շախմատի ֆեդերացիան պատմել է մեր պատանի շախմատիստների հաջողությունների մասին Բաթումիում կայացած 7th International Chess Festival-Batumi Municipality Cup միջազգային մրցույթին։ Միանգամից տասը պատանի մեդալ են նվաճել, իսկ Էրիկ Հակոբյանը կատարել է միջազգային վարպետի նորման։
Մրցաշարից ոսկե մեդալներով են վերադառնում Մանվել Առաքելյանը և Նարե Հովակիմյանը։
Իրենց կատեգորիայում երկրորդ տեղերն են զբաղեցրել Նարեկ Ղազարյանը, Անահիտ Մուրադյանը, Անահիտ Մկրտչյանը և Մարկ Գրիգորյանը
Բրոնզե մեդալ են ստացել Ալիսա Ակոպովան, Վահե Դանիելյանը, Սոնյա Կրկաշարյանը և Մարիանա Շահինյանը։
Էրիկ Հակոբյանը զբաղեցրել է չորրորդ մրցանակային տեղը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան