Հայկական 5Yet ստարտափը նախագծել է տվիչներով մի ձեռնոց, որը մատների ֆալանգներից ու դաստակից կարդում է ժեստերի լեզվի խոսքերն ու ֆրազները և թարգմանում այն տրված լեզվով, սկզբնական մոդելում ներդրված է հայերենը: Պատրաստի տեքստը հայտնվում է բջջային հավելվածի էկրանին: Նման սարքավորումը լսողության ու խոսքի խանգարում ունեցող մարդկանց կօգնի արտաքին աշխարհի հետ կապ հաստատել, սովորել ու աշխատել:
Սարքի աշխատանքը հիմնված է ժեստերի լեզվի տառերի ճանաչման վրա, նախատեսվում է համակարգում ներդնել նաև ժեստերի բառարան՝ բառերով շփվելու համար: Այժմ կազմակերպությունն աշխատում է ձեռնոցի նոր մոդելի ուղղությամբ՝ կատարելագործված տվիչներով ու արհեստական բանականությամբ, որը թույլ կտա թարգմանությունը գրեթե սինքրոն կատարել: Պրեմիում-տարբերակում հասանելի կլինի տեքստը ձայնի վերածելու հնարավորությունը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան