Հայ դպրոցականները օլիմպիադայում մեդալներ են ստացել

 | 

Ղազախական Ալմաթիում տեղի է ունեցել մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան։ Ինչպես հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Հայաստանի ուսումնական հաստատությունները ներկայացնող աշակերտները նվաճել են միանգամից 17 մեդալ։ Շնորհավորու՜մ ենք։

Նախարարության աշխատակիցները հայտնել են, որ 15 դպրոցականներ ներկայացրել են Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ դպրոցը։ Երեք մեդալ են նվաճել “Քվանտ” վարժարանի սաները, ևս մեկ մեդալ նվաճել է “Ֆոտոն” վարժարանի սանը։
Ոսկե մեդալներ են ստացել իններորդ դասարանցի Սարգիս Առաքելյանը և 12-րդ դասարանցի Հայկ Անդրեասյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև