Հունգարական Սեգեդ քաղաքում տեղի ունեցող Ինֆորմատիկայի 35-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները երեք բրոնզե մեդալ են նվաճել։ Մեր երկիրը ներկայացրել են Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Սամվել Աբելյանը (12-րդ դասարան) և Ծովակ Եգորյանը (10-րդ դասարան), “Քվանտ” վարժարանի աշակերտներ Համլետ Պետրոսյանը (12-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (12-րդ դասարան)։ Մեդալները նվաճել են Ծովակ Եգորյանը, Սամվել Աբելյանը և Գագիկ Գևորգյանը։
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել են աշխարհի 89 երկրների 355 աշակերտներ։
2022 թվականին այդ օլիմպիադայում հայկական թիմը նվաճել էր երկու բրոնզե մեդալ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան