Հայաստանցի դպրոցականները Ցյուրիխում անցած Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայում մեկ ոսկե ու երկու բրոնզե մեդալի են արժանացել: Ոսկե մեդալակիր է դարձել «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն, իսկ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանն ու Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը բրոնզե մեդալներ են ստացել:
Քիմիայի միջազգային օլիմպիադան անցկացվում է 1968 թվականից: Այս տարի դրան մասնակցել է աշխարհի 90 երկրից մոտ 350 աշակերտ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան