Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում, որը տեղի է ունեցել հունիսի վերջին Ինդոնեզիայում, Հայաստանի դպրոցականները նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշել է, որ բոլոր յոթ հայ դպրոցականներին հաջողվել է եզրափակիչ դուրս գալ։
Առաջին տեղը գրավել են Տաթև Սիմոնյանը (“Քվանտ” վարժարան), Հակոբ Փերիխանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց), Խոսրով Ցականյանը (“Քվանտ” վարժարան) և Անի Իսրայելյանը (Արմավիրի համար 1 դպրոց)։ Լենա Մանուկյանը (Հերացու անվան դպրոց) զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Կամունի Աբրահամյանը և Մարիամ Դոխոյանը՝ երրորդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան