Հայ դպրոցականները համաշխարհային սպորտային խաղերում մրցանակներ են նվաճել

 | 

Հունա-հռոմեական ոճի հայ ըմբշամարտիկները մեդալներ են նվաճել Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցականների համաշխարհային սպորտային խաղերին։ Ոսկե մեդալ են նվաճել Մարատ Աճեմյանը 41 կգ քաշային կարգում և Արամ Սարգսյանը 62 կգ քաշային կարգում, իսկ բրոնզե մեդալ մեր հավաքականին բերել է Ջանես Նազարյանը։ Շնորհավորու՜մ ենք պատանի մարզիկներին։

Հայ դպրոցականները նաև թիմային հաշվարկում են երկու հաղթանակ տարել “Եվրոպա” թիմի կազմում, ինչի արդյունքում թիմը չեմպիոն է դարձել։ 18 սպորտաձևերի մրցույթներին ընդհանուր հաշվով մասնակցել են 40 երկրների դպրոցականներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև