Հայ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը 13 մեդալ են նվաճել

 | 

Երևանում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի U 18 առաջնությունը։ Մեր թիմը կարողացել է Եվրոպայի տնային առաջնությանը նվաճել 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող մեր երկրից դարձել է Դավիթ Սիմոնյանը։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունը ավարտել է 13 մեդալով։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում ամենավառ մենամարտը անցկացրել է Դավիթ Սիմոնյանը առաջնության վերջին օրը։ 86 կգ քաշային կարգում մրցավարները միաձայն մեր մասնակցին են հաղթող ճանաչել իտալացի մարզիկի հետ մենամարտում։
Արծաթե մեդալներ են նվաճել Աղվան Ալեքսանյանը և Գոռ Ազիզյանը։ Բրոնզե մեդալ են ստացել Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Առուստամյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը, Լուսինե Գևորգյանը և Ալբերտ Հարությունյանը։
Շնորհավորու՛մ ենք մեր մարզիկներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև