Քիշնևում կայացած արմրեսթլինգի Եվրոպայի հաշմանդամների 24-րդ առաջնությանը հայ մարզիկները նվաճել են 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը։ Ընդ որում, Սարգիս Հարությունյանը և Նաիրա Մեսրոպյանը առաջին տեղն են գրավել և ձախ, և աջ ձեռքի մրցույթներում։
Սերոբ Հովհաննիսյանը, Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը և Հայկ Ստեփանյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Հովվհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ և ձախ ձեռք), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը, Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան