Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է հաջորդ ամիս մեր հավաքականի ընկերական խաղի անցկացման մասին։ Ալեքսանդր Պետրակովի սաների հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ տեղի կունենա հոկտեմբերի 17-ին մրցակցի դաշտում։ Երկրպագե՜լու ենք մեր թիմին։
Նշվում է, որ խաղը տեղի կունենա “Մլադոստ” մարզադաշտում մակենդոնական Ստրումիցա քաղաքում։
Ներկայումս Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի D խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան