Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են, որ այժմ նախադպրոցական ուսումնական հաստատություններ տեղավորվել են ավելի քան 1000 երեխաներ, որոնք հատուկ պայմանների և խնամքի կարիք ունեն։ Դա հնարավոր է դարձել Հայաստանում ներդրված ներառական կրթական համակարգի շնորհիվ։
Այդ ծրագիրը ֆինանսավորում է պետական բյուջեից։ Նաև սեպտեմբերից ֆինանսական օգնություն են ստանում զինծառայողների երեխաները։ Ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանի 180 մանկապարտեզներում կատարվել են համապատասխան աշխատանքներ, այդ թվում ղեկավարների և մանկավարժների պատրաստում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան