Հաստատվել է Երևան — Բաթումի գնացքի գրաֆիկը

 | 

Հունիսի 14-ից Հայաստանի և Վրաստանի միջև ամեն երկու օրը մեկ կսկսի գործել Երևան — Բաթումի — Երևան գնացքը։ Տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 10-ից, դրանք կարելի է ձեռք բերել առցանց — հարթակներում և երկու երկրների գնացքի կայարանների դրամարկղներում։ Նշվում է, որ ամռանը Երևան — Թբիլիսի-Երևան երթուղով գնացքը չի գործի։

Համագործակցության հարցերի քննարկման համար “Հարավկովկասյան երկաթուղին” և “Վրացական երկաթուղին” երկկողմ հանդիպում են անցկացրել։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են 2022 թվականի և 2023 թվականի 5 ամիսների համագործակցության արդյունքները։ Փոխգործակցության շարունակման մասին որոշումներ են կայացվել, այդ թվում նաև բեռնատար վագոնների շրջանառության կրճատումը և բեռների առաքման արագության ավելացումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև