Հաշվետվություն զբոսաշրջիկների թվի վերաբերյալ

 | 

Զբոսաշրջության կոմիտեն կիսվել է 2024 թվականի առաջին քառորդի տվյալներով։ Այդ ընթացքում մեր երկիր են այցելել 435 775 զբոսաշրջիկ, ինչը 14 206-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Զբոսաշրջիկների ամենամեծ քանակը գրանցվել է հունվարին. Հայաստան են այցելել 154 319 մարդ։

Զբոսաշրջիկների ամենամեծ քանակը Հայաստան է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Ֆիլիպիններից։ Ավելի հաճախ նրանք օգտվել են օդային տրանսպորտից “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի միջոցով (զբոսաշրջիկների 64 %-ը)։ Զբոսաշրջիկների մեծ մասը միջին տարիքային խմբից են — 35-ից 44 տարեկան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև