Հայաստանի Խորհրդարան է մտցվել Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այն թույլ է տալիս տեսուչին ստուգողական գնման ժամանակ տեսանկարահանում իրականացնել, ինչպես նաև պարտադիր է առևտրային կետերում տեսախցիկներ տեղադրել։ Այդ նորարարությունները կոչված են Հարկային ծառայությանը տրամադրել լրացուցիչ ապացույցներ դրամարկղային կտրոններ չտրամադրելու գործերը քննելու ժամանակ։
Նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն քննարկումներից հետո որոշում է կայացվել մինչև երկրորդ ընթերցումը նախագծից բացառել առևտրային կետերում տեսախցիկ տեղադրելու պահանջը, քանի որ դա գործարարների համար լրացուցիչ դժվարություններ և ֆինանսական ծախսեր է առաջ բերում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան