ՀԱՊԿ։ Հեռանալ չի կարելի մնալ

odkb

20 տարի առաջ ստորագրվել է  ՀԱՊԿ-ի Կանոնադրությունը:  Այսօր այդ կազմակերպությունը ամբողջ հայ հասարակության շուրթերին է։ Դժբախտաբար,  ոչ դրական իմաստով։

Սակայն, եթե փորձենք հասկանալ, ՀԱՊԿ-ի շուրջ բացասական օրակարգը մեծ հաշվով արհեստական է։ Այո, Կազմակերպությունը չխառնվեց, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հարվածներ հասցրին Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Այո, կատարվածի հասցեական գնահատական չհնչեց։

Բայց չգիտես ինչու շատերը չեն նկատում (կամ չեն ուզում այդ անել), որ ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաները անձամբ ժամանեցին Հայաստան, աշխատանքներ իրականացրին ամիջապես “հողի վրա”,  ուսումասիրեցին իրավիճակը, գնահատեցին  իրադրությունը, շփվեցին Ադրբեջանի գործողություններից տուժած բնակչության հետ։

Այս բոլոր փաստերը մի տեսակ չոր և առօրեական կերպով անցան լրատվական դաշտով, իսկ հետո արագ մնացին ամերիկացի կոնգրեսականների և ֆրանսիանան պատգամավորների՝ “ադրբեջանական ագրեսիան խիստ քննադատելու մասին” հաղորդագրությունների ստվերում։ 

Դրան առաջին հերթին նպաստում են հայկական ղեկավարության առաջին դեմքերը, ովքեր իրար ընդհատելով սկսեցին քննադատել ՀԱՊԿ-ը անգործության համար, փորձեցին սպառնալ, որ Հանրապետությունը դուրս կգա Կազմակերպության կազմից, սկսեցին գովել արևմտյան գործընկերներին և նրանց դիրքորոշումը։ Կրակին յուղ լցրին ամերիկացիները։ Կոնգրեսական Ջեկի Սպեյերը, օրինակ, հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին զենք մատակարարել, բայց նրա խոսքով միակ խոչընդոտը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ՀԱՊԿ անդամակցությունն են։

Այսպիսի հարցադրումը, բնական է, ցանկություն է առաջացնում հրաժարվել այն ամենից, ինչ արդեն կա, բայց սեփական համոզմունքի համաձայն վատ է աշխատում, գեղեցիկ ներկայացված այլընտրանքի օգտին, որը իրական փաստերով և պարտականություններով ամրագրված չէ։ Իսկ ի՞նչ է անում ՀԱՊԿ-ը։ ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը՝ ուշադրություն չդարձնելով մեդիայի ազդեցությանը։ Օրերս, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործնական հանձնարարականներ է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում գտնվող շրջանների լարվածության թուլացման հետ կապված։ Սակայն իրենց ելույթներում ոչ փոխվարչապետը, ոչ էլ նրա թիմի որևէ ներկայացուցիչ դրա մասին ոչ մի բառ չի ասել։ Չէ որ ՀԱՊԿ-ի կողմից արդեն կատարված այդպիսի աշխատանք է այդ թվում ենթադրում Պայմանագիրը։ Բայց, չգիտես ինչու,  բոլորը ուշադրությունը սևեռում են ռազմական օգնության վրա։ Իբր, դաշնակից երկրների, առաջին հերթի Ռուսաստանի զինվորականները ադրբեջանցիների դեմ մարտեր չեն սկսել, ուրեմն՝ մեզ դավաճանել են, ուրեմն ՝ այդ կազմակերպությունը արդյունավետ չէ։

Իսկ ինչ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը այնուամենայնիվ զորքերը մտցներ։ Հարցին, թե ինչու Հայաստանը չհայտարարեց ռազմական դրություն ու զորակոչ, հայկական իշխանությունների ներկայացուցիչները պատասխանեցին, որ դա կարող էր Ադրբեջանի կողմից որպես ագրեսիա դիտարկվել և խանգարել  բանակցային գործընթացին։ Իսկ ՀԱՊԿ անդամ երկրների զինվորականների մուտքը այդպե՞ս չէր ընկալվի։ Արդյո՞ք դա չէր հրահրի Թուրքիային խառնվել հակամարտությանը արդեն ուղիղ կերպով։ Դա չէ՞ր դառնա արդյոք լայնածավալ պատերազմ, որին զոհ կգնային Հայաստանի քաղաքացիները։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին շանտաժին, ցանկություն է առաջանում հարցնել՝ իսկ ո՞վ դրանից կտուժի։ Պետք չէ մոռանալ, որ Կազմակերպության շրջանակներում անդամ երկրները համագործակցում են մի շարք ուղղություններով։ Դրանք են ահաբեկչության և ծայրահեղականության, անօրինական միգրացիայի, անդրազգային հանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, կիբերհանցագործությունների դեմ պայքարը։ Հայաստանը կարող է մեկ ժամում զրկվել դրանից և վերածվել  իրենց երկրների արդարադատությունից թաքնվող տարբեր  տիպի հանցագործությունների և ահաբեկիչների հանգրվանի։

Իսկ ՀԱՊԿ-ը, հնարավոր է, ազատ շունչ կքաշի՝ ազատվելով մի անդամ երկրից, որ երկպառակություն էր բերում և անընդհատ իր համար ինչ-որ բան էր պահանջում։ Ինչ վերաբերում է այլընտրանքին, ապա Հայաստանին որևէ ստույգ բան չի էլ առաջարկվում։ Չնայած ոչ, նույն Ջեկի Սպեյերը Հայաստանին առաջարկեց ուկրաինական սցենարը, հայտարարելով հետևյալը ՝ “Հույս ունեմ, որ Հայաստանը ևս կգնա Ուկրաինայի ճանապարհով…”։ Իսկ թե ինչպես է ԱՄՆ -ն վարվում իր դաշնակից երկրների հետ, կարելի է հետևել իրական ժամանակային ռեժիմում։ Այդ նույն Ուկրաինայից տարիներ շարունակ ստեղծում էին “Հակառուսաստան”, խոստանում էին աջակցություն,  զենք էին տրամադրում։ Բայց երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու խնդրանքով դիմեց, նրան կտրականապես մերժեցին։

Այդ համատեքստում ավելորդ չի լինի հիշել և Վրաստանին, որը 2008 թվականից ձգտում է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ Եվ, իբր թե արդեն հայտարարվել է “ռուսական ագրեսիայի զոհ” և ՆԱՏՕ-ի չափորոշիչներով մի շարք ռեֆորմներ է իրականացրել, բայց այդպես էլ մնացել  է ՆԱՏՕ-ի և, ի դեպ, ԵՄ-ի փակ դռների հետևում։

Այս իրավիճակում՝ ունենալով ակնառու օրինակներ, ամեն մեկը իր համար կարող է եզրահանգումներ անել, ինչն է լավ։

Comments (2)

  • Մեզ շատ հեշտ է համոզել,ինչո՞ւ քաղաքագետները այդքան բան չեն հասկանում և մեզ համոզում են հակառակը։Արդեն բավական ժկ է քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ու մեկ էլ հանկարծ այսքան ուշացումով հակափաստերով հակառակն եք համոզում։Իսկ քարոզարշավը գնում ու գնում է մեծ մասշտաբներով, հիմա էլ Արմամ Բաբաջանյանը ԱՄՆ_ում հանդես է գալիս հայության շրջանում անհապաղ այդ կառույցից դուդս գալու օգտին,բավական լուրջ փաստարկներով։ Լավ է,Դուք էլ եք գրում,որ մեր նախարարներն ու Փաշինյանն էլ է լուրջ այդ հարցը բարձրացրել։Լավ ,ին՞չ եք ուզում մեզանից, մենք չլինելով քաղաքական լուրջ վերլուծաբաններ մեզ շատ հեշտ կարելի է համոզել երկու կողմից էլ,քանի որ նրանց փաստարկներն էլ համոզիչ են, որոշումը ձերն է, մի փաթաթեք մեր վզին այն,ինչի համար դուք եք նստել պաշտոնների կամ քաղաքական կուսակցական ղեկավարներ եք,հերիք մոնիպուլյացիայի ենթարկեք մեզ,իսկ մենք Ձեզանից լուրջ որոշումներ ենք սպասում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև