Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ Հայաստանում 2023 թվականի 10 ամիսների ընթացքում կատարված առավել ծանր հանցագործությունների վերաբերյալ։ Հունվարից հոկտեմբեր գրանցվել է 1425 առավել ծանր հանցագործություն, ինչը 685-ով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ Ծանր հանցագործությունների թիվը 3874-ից աճել է մինչև 4700 դեպք։
Միջին ծանրության հանցագործությունների թիվը ևս ավելացել է` անցյալ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 8255 դեպք, իսկ այս տարի 10 761։ Ընդհանուր առմամբ 10 ամսվա ընթացքում երկրում տեղի է ունեցել 31 598 հանցագործություն, ինչը անցյալ տարվա ցուցանիշից 1778-ով ավելի է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան