Հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա ՏՏ կոնգրես

 | 

2024 թվականին Երևանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաշխարհային կոնգրեսը: Այն անցկացվում է 1978 թվականից ՏՏ Ասոցիացիաների Միջազգային Ալյանսի կողմից և միավորում է առաջատար ընկերությունների մենեջերներին, համալսարանների, գիտական կենտրոնների ղեկավարությանը և տարբեր ներկայացուցիչների ամբողջ աշխարհից: Նախկինում այդ կոնգրեսը Հայաստանում անցկացվել է  2019 թվականի հոկտեմբերին:

2019 թվականին կոնգրեսը նվիրված էր «Ապակենտրոնացման ուժը: հեռանկարներ և ռիսկեր» թեմային, դրան այցելել են ավելի քան 2500  պատվիրակներ 70 երկրներից:  Նրանց թվում էին Infosys բազմազգ կորպորացիայի համահիմնադիր Նագավարա Ռամարաո Նարայան Մուրտին, երաժիշտ Սերժ Թանկյանը, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, համացանցային գործարար Ալեքսիս Օհանյանը և այլք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև