Հայկական հարցի վերաբերյալ Եվրոպայի երկակի ստանդարտների քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին
2020 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ մամուլի ասուլիս անցկացրեց: Գլխավորը, ինչն աչքի զարնեց, իշխանության երկփեղկվածությունն է, երբ Երևանը հայտարարում է հայաստանյան տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման անպիտանելիության մասին ու միևնույն ժամանակ պնդում է, որ Ռուսաստանի առաջարկների շրջանակներում պատրաստ է ստորագրել Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված փաստաթուղթ:
Այս երկակի հռետորաբանությունը լիովին տրամաբանական բացատրություն ունի: Նիկոլ Փաշինյանի համար «արևմտյան ընկերները» անքննարկելի հեղինակություններ են ու ընդօրինակման արժանի: Կարծես թե Հայաստանի հանդեպ Մեծ Եվրոպայի վարքի մոդելը վարչապետը կուրորեն պատճենում է հայկական արտաքին քաղաքականությունում: Բրյուսելը հեշտորեն քննարկում է Երևանին բազմակողմանի աջակցությունն ու Բաքվին դատապարտումը: Երկրորդ ձեռքով եվրոչինովնիկները ադրբեջանական գազի գնման ու Թուրքիայի հետ բազմամիլիոնանոց ենթակառուցվածքային նախագծերի պայմանագրեր են կնքում, որոնք Հայաստանին շպրտում են Անդրկովկասի ետնաբեմ՝ այդպիսով զրկելով քաղաքական ու տնտեսական հեռանկարներից:
Բանաձևերը՝ միասին, ռեսուրսները՝ անջատ
2022 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատը մի բանաձև ընդունեց, որը կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ ու դուրս բերել վերջինիս զինված ուժերը Հայաստանի տարածքից: Քվեարկմանը մասնակցած 332 խորհրդարանականներից դեմ էր քվեարկել միայն մեկը: Թվում է՝ դա կարելի է համարել Երևանի քաղաքական մեծ հաջողություն. Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ երկիրը հզոր բռունցք է ցուցադրել Բաքվին: Բնականաբար, Արցախի ԱԳՆ-ն ողջունեց այդ քայլը: Իսկ Հայաստանի իշխանությունները շտապեցին իրենց եվրոպական գործընկերներին ցուցադրել շտապ խաղաղ կարգավորման իրենց ծրագրերը՝ ներառող ընդհուպ մինչև ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության խզումը:
Ֆրանսիայի Սենատից բացի դեկլարատիվ կոչեր հնչեցրեցին նաև Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն ու Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը:
Պարզապես հեգնանքն այն է, որ բոլոր այս հայտարարությունները «Բաքվի մեկուսացման» մասին որևէ կերպ չազդեցին Ադրբեջանի հետ եվրոպացիների տնտեսական հարաբերությունների վրա: Ընդհակառակը, այդ հարաբերություններն ավելի սերտ դարձան: 2022 թվականի ընթացքում կրակների երկիրը իր գազի արտահանումն ավելացրեց գրեթե 20%-ով՝ մինչև 22,3 մլրդ. խորանարդ մետր: Ու դրա կեսից ավելին գնվել է Եվրամիության կողմից:
Ու սա միայն սկիզբն է: Մինչև 2027 թվականը Ադրբեջանն այնքան «կթուլանա» Բրյուսելի պատժամիջոցային կրնկի տակ, որ ստիպված կլինի Հայաստանին այդքան բարձրախոս աջակցող եվրոպացիների կարիքների համար մատակարարել երկնագույն վառելիքի մինչև 20 մլրդ. խորանարդ մետր: Համապատասխան պայմանագրեր են կնքվել ոչ միայն Սերբիայի ու Գերմանիայի, այլև՝ նույն այն Ֆրանսիայի հետ, որի Սենատը դատապարտեց Բաքվին:
Ստացվում է, որ Փարիզը՝ ինչպես դիմակահանդեսին, միայն հագնում է սարսափազդու դահճի դիմակն, իսկ իրականում վախենում է կորցնել ածխաջրածինների մատակարարին: Ու նրա բոլոր հրապարակային կոչերը առ ոչինչ են:
Դրա վառ հաստատումը Ֆրանսիայի էներգետիկ բարեփոխումների նախարար Անյես Պանյե-Ռյունաշեի՝ վերջերս հնչեցրած արտահայտությունն է: Ի տարբերություն Սենատի՝ նա շատ ավելի անկեղծ եղավ լրագրողներին տված իր հարցազրույցում և ուղիղ խոստովանեց. «Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ենք կիրառում Ուկրաինայում հատուկ գործողությունների համար ու այդ իսկ պատճառով պիտի ռուսական գազի փոխարինում գտնենք: Եվրոպային չի՛ հուզում, որ նա ընտրել է Հայաստանի ինքնիշխանության վրա ոտքերը սրբող Ադրբեջանին»:
Հայացք Արարատի գագաթից
Հայաստանի գլխավոր խորհրդանիշը հզոր ու դեռ բիբլիական ժամանակներից գովերգված Արարատ լեռն է, որը տեխնիկապես ու աշխարհագրորեն պատկանում է Թուրքիային: Ու դա նույնպես ներկայիս իրավիճակի վառ սիմպտոմատիկան է: Հենց Անկարան է եղել ու մնում էներգառեսուրսների եվրոպական շուկայում Բաքվի առաջխաղացման գլխավոր դրայվերը: Առաջիկա տարիներին նրա ջանքերով լոգիստիկ ուղիները կարող են դասավորվել այնպես, որ չնայած արևմտյան աջակցությանը՝ Երևանը հաշված րոպեների ընթացքում Անդրկովկասի ծայրամաս դառնա՝ դուրս մնալով խոշոր ենթակառուցվածքային նախագծերից:
Այդ ծրագրերից գլխավորը՝ «Հյուսիս — Հարավը», կոչված է միավորել Հնդկաստանն, Իրանն ու Ռուսաստանը: 7200 կմ ձգվող ուղին դեռևս չի ենթադրում անցում Հայաստանի տարածքով: Սակայն Երևանը դեռ 2004 թվականին դարձել է «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրի լիիրավ անդամ ու կարող է միանալ միջանցքին իր համանուն նախագծով՝ «Հյուսիս – Հարավ» ավտոմայրուղով: Այս նախագծի հաջող գործարկման դեպքում Հայաստանը ոչ միայն ելք կունենա դեպի Պարսից ծոց, այլև փաստացի կապող օղակ կդառնա ԵԱՏՄ-ի և Իրանի ու Հնդկաստանի միջև։
Խնդիրն այն է, որ Երևանի գործող իշխանություններին դա, ըստ ամենայնի, հետաքրքիր չէ: Հակառակ դեպքում Փաշինյանը չէր խոսի Թուրքիայի՝ որպես «կարևոր հարևանի» հետ հարաբերությունների մերձեցման մասին՝ իր ռազմավարական գործընկերների մասին հռետորաբանությունում Մոսկվային ավելի ու ավելի մղելով դեպի երկրորդ ու անգամ երրորդ տեղը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի ծրագրերին, ապա դրանք կապված են տրանսկասպյան առևտրատրանզիտային «Արևելք – Արևմուտք» միջանցքի ստեղծման հետ: Այդ միջանցքը ենթադրում է տնտեսական և լոգիստիկ ինտեգրացիայի ամրապնդում այլ ուղղությամբ՝ թյուրքալեզու երկրների գծով։ Եվ այդ շղթայի ամենաթույլ (ավելի ստույգ՝ ավելորդ) օղակը հենց Հայաստանն է: Չէ՞ որ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանն իրենն է համարում, իսկ Երևանը որպես լիարժեք գործընկեր հետաքրքիր չէ ո՛չ Բաքվին, ո՛չ էլ Անկարային:
Թե երկու նախագծերից ո՛ր մեկն առանցքային կդառնա տարածաշրջանի համար՝ մեծապես կախված է պաշտոնական Երևանից: Թեև արդեն հիմա ակնհայտ է, որ երկրորդ սցենարը Հայաստանին միայն 2 տարբերակ է տալիս՝ մնալ տնտեսական շրջափակման մեջ, կամ ենթարկվել Թուրքիային
Հասկանո՞ւմ են արդյոք ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը Հայաստանի կառավարությունում: Որ եվրոպական գործընկերների հանդեպ հավատը՝ համեմված հակառուսական կոչերով, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Թուրքական լոբբիի աջակցությամբ Ադրբեջանն արդեն պահանջում է իր մասնաբաժնի ավելացումը Տրանսադրիատիկ գազամուղով ռեսուրսների փոխանցման գործում: Ու կարելի է չկասկածել. Արևմուտքը նրանց տալիս է այն ամենն, ինչ նրանք կխնդրեն: Ներառյալ հայկական անկախությունը:
Տակնահանց հարված
Բայց հարցը միայն տնտեսությունը չէ: Այ այստեղ Եվրոպային կարելի էր փորձել հասկանալ պրագմատիկ տեսանկյունից. վերաձևակերպելով հայտնի արտահայտությունը՝ «ընկերությունը՝ ընկերություն, իսկ փողերը՝ անջատ»: Ցավոք, Հայաստանը մերժվում է նաև բազմաթիվ գաղափարական հարցերում:
Միջազգային պարալիմպիկ կոմիտեի արտահերթ Գլխավոր վեհաժողովի ընթացքում հայկական պատվիրակության ղեկավարը Ադրբեջանին անվանեց օկուպանտ երկիր ու կոչ արեց հեռացնել կազմակերպության կազմից: Ի պատասխան դրան՝ կոմիտեի ղեկավարը հայտարարեց, որ այդ հարցը կազմակերպությունում չի՛ էլ քննարկվում:
Միևնույն ժամանակ Ֆրանսիան հրաժարվեց Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական դիրքի օգտագործման, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հայաստանի գլխավոր դատախազությունն ակնկալում էր առգրավել նախկին մարզպետից ու նրա հետ փոխկապակցված անձանցից ավելին քան 47 մլն. դոլար: Սակայն եվրոպացիներին այդ փողերն ավելի պետք են:
Ու առավել ևս երևանյան երկնքում ամպրոպի պես հնչեց հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին գործող ԵԽ առաքելությունը չի մասնակցի Բաքվի կողմից ագրեսիայի փաստերի հետաքննությանը:
Չի կարելի անտեսել նաև ՆԱՏՕ-ի ակնհայտ համակրանքն Ադրբեջանի հանդեպ: Ադրբեջանցի հետևակը, սակրավորներն ու շտաբային սպաներն իրենց ծառայությունն են իրականացնում Դաշինքի ուժերի կողքին՝ որպես Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) թուրքական զորախմբի մաս: Երկար տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ու Բաքվի միջև գործում է համագործակցության հատուկ ծրագիր՝ ուղղված Դաշինքի ուժերի հետ փոխգործակցությանն ունակ զորամասեր ստեղծելուն: Այս վեկտորն, անկասկած, հակաիրանական տրամադրությունների ուղիղ հետևանք է: Բայց դրանից սովորական հայերին, որոնցից շատերն անկեղծ հավատում են Արևմուտքի բարեհաճ օգնության մասին սեփական կառավարության խոսքերին, արդյո՞ք ավելի հեշտ է:
Ցավոք, այս և այլ փաստերն ուղղակիորեն մատնացույց են անում, որ եվրոպացիները Հայաստանի համար ընտրել են աղքատ բարեկամի դերն, ում կարելի է խղճալ, բայց և կարելի է հեռավոր անկյուն շպրտել: Ու քանի դեռ Արևմուտքն իր ողջ ուժով հովանավորում է Բաքվի ռազմական հզորությանը, Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատալ, որ կկարողանա նաև հետագայում անցավ հետևել «և՛ մեզ, և՛ ձեզ» սկզբունքին:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան