Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը հանդիսատեսին ներկայացրել է հավասարության և ներառականության մասին ներկայացում “Լուսնից ընկած Նապին” անվանումով։ Բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանն է։ Նախագծի նախաձեռնությամբ հանդես է եկել “Ագաթ” հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանը։
Այդ ներկայացումը կոչված է երեխաներին պատմելու ներառականության մասին, որպեսզի մանուկ հասակից նրանց մեջ սերմ անի հավասարության և գեղեցիկի հասկացությունը, թույլ չտալ համադասարանցիներին ծաղրել սահմանափակ հնարավորությունների տեր երեխաներին։ Ներկայացումը խորհուրդ է տրվում նայել մեծահասակների հետ միասին տեսածը քննարկելու և հետևություններ անելու նպատակով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան