Անցյալ հանգստյան օրերին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի է ունեցել հայտնի և սկսնակ վարպետների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Միջոցառումը ուղղված Գյումրու յուրօրինակ մշակույթի կենտրոնի համբավի պահպանմանը։ Ցուցահանդեսի շրջանակներում վարպետները հնարավորություն ունեցան շփվել միմյանց հետ,իսկ երիտասարդները հնարավորություն ստացան ցուցադրել իրենց աշխատանքները։
Ստեղծագործական ցուցահանդեսը տեղի է ունեցել “Եվրոպական ժառանգության օրերի” անցկացման շրջանակներում։ Այս տարի նախագիծը նվիրված էր “Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին” կոնվենցիայի 20 ամյակին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան