Հուլիսի 16-ին ժամը 13։00-ին Գյումրիում “Մայր Հայաստան” հուշարձանի մոտ տեղի կունենա Համահայկական Վարդավառի ավանդական տոն։ Քաղաքի իշխանությունները խոստանում են ջրցան մեքենաներով տոնական միջոցառում կազմակերպել, որի համար համայնքի բյուջեից հատկացվել է 900 000 դրամ։ “58”, “Մուշ” համայքների և “Վարդանանց” հրապարակի բնակիչներին կտրամադրվի հասարակական տրանսպորտ տոնակատարության վայր հասնելու համար։
Հայկական Վարդավառ տոնը նշվում է Քրիստոսի Վերափոխման օրը Պահքից 14 շաբաթ հետո։ Ավանդաբար այդ օրը ընդունված է միմյանց ջրել և Ջրհեղեղի ու Նոյի աղավնու հիշատակին աղավնի բաց թողնել։ Վերափոխման հաջորդ օրը նշվում է մեռելների հիշատակության օրը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան