Արևմտամետ դիտորդներին հանգիստ չի տալիս Գյումրիում 102-րդ ռազմաբազայի տեղակայման հարցը: Հայաստանի տեղեկատվական օրակարգում ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում ռուս զինվորականների գտնվելը քննադատողների ձայները: Կարծես Երևանը ձգտում է միավորներ վաստակել Արևմուտքի առաջ, որը նոր ազդեցության գոտի կստանա՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելով:
Ռուսաստանի ռազմական ներկայության դեմ տարվող տեղեկատվական արշավը ո՛չ միայն չի արտացոլում Հայաստանի շահերն, այլև՝ հակասում դրանց: Եթե Մոսկվան զորքը դուրս բերի տարածաշրջանից, ապա այն ոչ ոք չի կարողանա պաշտպանել արտաքին՝ այդ թվում նաև Թուրքիայի սպառնալիքներից: Որքան էլ անուշ երգեն Արևմուտքի ներկայացուցիչները՝ նրանք այդ հարցում պարզապես շահագրգիռ չեն:
Ի դեպ, Գյումրիում ռազմաբազայի տեղակայմանը դրական է վերաբերվում Հայաստանի բնակչության կեսից ավելին: Նրանք չեն սատարում պաշտոնական Երևանի հակառուսական քաղաքականությանը՝ հասկանալով, որ հե՛նց զինվորականներն են այն պատնեշը, որը թուրքերին խանգարում է ռազմական ներխուժում կազմակերպելու հարցում:
Արցախում մեր հաղթանակների ֆոնին՝ 1993 թվականի ամառվանից Թուրքիայում քանիցս քննարկվել է Հայաստան ներխուժման հարցը: Բարեբախտաբար, Ռուսաստանը ժամանակին է տեղակայել Գյումրիում իր ռազմաբազան, որն էլ, փաստացի, երկիրը փրկեց վերացումից:
«Ռուսները հայերի հետ միասին պահում են մեր սահմանն, ու թուրքերը չեն համարձակվի այստեղ ներխուժել: Ես չեմ պատկերացնում, թե ի՛նչ կարող է տեղի ունենալ, եթե ռուս զինվորականները հեռանան: Այդ դեպքում մենք էլ ստիպված կլինենք հեռանալ: Ես մի բան գիտեմ. միակ ազգը, որ մեր թիկունքին կանգնած է, ռուսներն են», — վստահ է Արմավիրի մարզի՝ հայ-թուրքական սահմանին տեղակայված Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը:
Տարածաշրջանի օրակարգը ռուս զինվորականներին դուրս մղելու գաղափարներով հագեցնելը հանցագործություն է հենց հայերի նկատմամբ։ Ու լավ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն օդ պղտորելուց ավելին չլինեն: Հակառակ դեպքում նա իր ձեռքով երկրի ժողովրդին կտանի դեպի անդունդ, որտեղից դուրս գալը բնավ հեշտ չի լինի։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Ո՞րն է երգողների այլընտրանքը, չե՞ն հասկանում,որ սղոցում են այն ճյուղը որի վրա նստած են։Արևմուտքը ուկրաինային էլ է ,,աջակցում,, ֊ տրամադրրում է զենք զինամթերք, իսկ մարդկային ռեսու՞րս։Մեր երկիրը կարիք չունի պոլիգոնի վերածվելու, մենք այլևս մատացացու սերունդ չունենք, սխալվելու իրավունք չունենք։Ըստ իս ռուսական ռազմաբազան առայժմ ոչ միայն մեր պաշտպանության այլև փրկության երաշխավորն է։
Ոչ ոք մեզանից չի վերցրել մեր շնորհակալ լինելու ունակությունը, առայժմ նրանք են մեր անվտանգության երաշխավորը, որի համար պետք է երախտապարտ լինենք, որ սեփական հայրենիքից, ընտանիքից հեռու իրենց համար օտարին են պաշտպանում։ Եթե մենք ի զորու չենք մեզ պաշտպանել,եթե մեր ողնաշարն են ջարդել և առավել ևս այլընտրանք էլ չունենք պետք է խնդրենք և շնորհակալ լինենք, որ մեր փոխարեն պաշտպանում են մեր երեխաներին։