Գյումրեցի մարզիկը Եվրոպայի չեմպիոն է դարձել

 | 

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի մինչև 20 տարեկանների ծանրամարտի առաջնությանը ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային կարգում ոսկի է նվաճել։ Երկամարտի հաշվարկում մարզիկը բարձրացրել է 386 կգ և փոքր ոսկի է նվաճել պոկում (181 կգ) և հրում (205) վարժություններում։ Բացի այդ նա երիտասարդների շրջանում պոկում վարժությունում համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Գարիկ Կարապետյանը ևս գրավել է առաջին տեղը` երկամարտում ցույց տալով 392 կգ արդյունք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև