Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պատմել են, որ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել են Մեքսիկայում տեղի ունեցող ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ։ Շնորհավորու՜մ ենք մեր չեմպիոններին։
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրել է 81 կգ և հրում վարժությունում 107 կգ, այդ վարժությունում փոքր ոսկի է նվաճել։ Սահակյանը ևս դարձել է փոքր ոսկի և փոքր արծաթե մեդալակիր, նա բարձրացրել է պոկում վարժությունում 140 և հրում վարժությունում 165 կգ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան