Գիտական ոլորտի ֆինանսավորումը կաճի մի քանի անգամ

 | 

Այս տարի պետական բյուջեից գիտական սարքավորումների գնման համար ավելի շատ գումար կհատկացվի, քան անցյալ հինգ տարիների ընթացքում։ 2018 թվականի համեմատ Հայաստանի գիտական ոլորտի ֆինանսավորումը կաճի 2,8 անգամ։ Եթե 2018-2022 թվականներին նոր գիտական սարքավորումների գնման համար հատկացվել է մոտ 5 մլրդ դրամ, ապա այս տարի այդ գումարը կհասնի 7,1 մլրդ դրամի։

Լաբորատորիաների աշխատավարձը, որ սկսել են բարձրացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից, 2024 թվականին կբարձրանա 2 անգամ, կրտսեր գիտաշխատողների աշխատավարձը 2,21 անգամ, ավագ գիտաշխատողներինը 3 անգամ, առաջնակարգ գիտաշխատողներինը` համարյա 3,7 անգամ։
Բացի այդ դրամաշնորհների համար հատկացվող գումարը 8,4 մլրդ-ից կավելանա մինչև 9,3 մլրդ, այն այս տարի կբաժանվի մոտ հազար գիտնականների շրջանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև