«Գազելները» վերջացան

 | 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հաղորդում են, որ արդեն օգոստոսի 15-ին մայրաքաղաքում շահագործումից լիովին կհանվեն «Գազել» միկրոավտոբուսները: Դրանց կփոխարինեն օգոստոսի 1-ից երթուղի դուրս եկած ավտոբուսները: Քաղաքում շարունակվում է հասարակական տրանսպորտի ռեֆորմը: Ի սկզբանե հին միկրոավտոբուսների փոխարինումը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 1-ը:

Երևանի տրանսպորտային համակարգի նորամուծություններից կլինի նաև մայրաքաղաքի կենտրոնական մայրուղիներում ավտոբուսային գծերի հետ կապված խնդիրների լուծումը և միասնական վճարային համակարգի ներդրումը: Այդ նախագծերն արդեն մշակվում են և առաջիկայում կիրագործվեն ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև