«Գազել» մակնիշի միկրոավտոբուսները Երևանում կփոխարինվեն ավտոբուսներով

 | 

Մայրաքաղաքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը 24 տրանսպորտային երթուղիներից կհանվեն 363 «Գազել» միկրոավտոբուսներ։ Դրանց փոխարեն կսկսեն երթևեկել 143 ավտոբուսներ, ինչը թույլ կտա թեթևացնել երթևեկությունը։ Քաղաքապետի տեղակալը նաև խոսել է ավտոբուսի ժամանման մասին քաղաքացիներին տեղեկացնող առցանց վահանակների կիրառման անհրաժեշտության մասին։

Տիգրան Ավինյանի խոսքով մոտակա ժամանակներս նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանից գործարկել երկրորդ երթուղին։ MAN ավտոբուսները կգործեն Օդանավակայան — Իսակովի պողոտա — Մաշտոցի պողոտա- Ֆրանսիայի հրապարակ երթուղով 45 րոպե հաճախականությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև